Փարիզը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը զբոսաշրջիկների համար27 հուլիսի 2011 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Փարիզը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ քաղաքը զբոսաշրջիկների համար: Նման հայտարարությամբ են հանդես եկել TripAdvisor զբոսաշրջային պորտալի փորձագետները՝ վերլուծելով գները աշխարհի 50 քաղաքներում, հայտնում է ТСН-ը: TripAdvisor-ի նոր վարկանիշը կազմվել է ըստ ցանկի հեղինակների յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար անհրաժեշտ ծառայությունների գների համեմատության հիման վրա: Դա մեկօրյա իջևանումն է քաղաքի կենտրոնի 4-աստղանի հյուրանոցում, մարտինիի գավաթը, պիցցան և 8-կմ ուղևորությունը տաքսիով: Փարիզում զբոսաշրջիկը մեկ օրում ծախսում է 303,99 եվրո: Փարիզին հաջորդում են Ցյուրիխը և Վենետիկը (զամբյուղի միջին արժեքը 267,5 եվրո), Լոնդոնը (263,3 եվրո), Տոկիոն (262 եվրո) և Նյու Յորքը (258,44 եվրո): Եվրոպայում հանգստացողների համար ամենահարմարը Սոֆիան է (95,56 եվրո): Հարաբերականորեն էժան է ապրուստը նաև Բուդապեշտում (100,99 եվրո), Վարշավայում (104,53 եվրո), Պրահայում (124,07 եվրո) և Լիսաբոնում (127,74 եվրո): Ինչ վերաբերում է մնացած աշխարհին, ապա մոլորակի ամենաէժան քաղաքը Բանգկոկն է, որտեղ մեկ օրվա ապրուստի արժեքը 78,89 եվրո է: Պեկինը ևս մատչելի է՝ 84,63 եվրո, Շարմ էլ Շեյխը՝ 90,34 եվրո և Կուալա Լումպուրը՝ 94,41 եվրո: Հետաքրքիր է, որ աշխարհի ամենաէժան քաղաքների թվում է նաև ճոխ Դուբայը՝ 108,7 եվրո: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |