Հայաստանի ազգային հավաքականը FIFA-ի հուլիսյան վարկանիշում զբաղեցնում է 70-րդ տեղը![]() 27 հուլիսի 2011 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը։ Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է 462 միավորով զբաղեցնել 70-րդ տեղը։ Հուլիսի վարկանիշի արդյունքներով տեղի կունենա 2014-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որը կկայանա Բրազիլիայում։ Նշենք, որ 2011-ին Հայաստանի հավաքականն անցկացրել է երեք հանդիպում։ Ընկերական խաղում Վարդան Մինասյանի սաները 1։2 հաշվով զիջել են Վրաստանի հավաքականին, իսկ 2012-ի ԵԱ ընտրական մրցաշարում սեփական հարկի տակ ռուսների հետ խաղացել են 0։0, իսկ արտագնա խաղում զիջել են 3։1 հաշվով։ 2012-ի ԵԱ ընտրական մրցաշարի B խմբում Հայաստանի մրցակիցները զբաղեցնում են հետևայլ տեղերը. Ռուսաստանն իջել է 18-րդ տեղը, Սլովակիան՝ 29, Իռլանդիան՝ 33, Մակեդոնիան՝ 96, Անդորրան՝ 203։ Վարկանիշային ցուցակը կրկին գլխավորում է Իսպանիան 1588 միավորով։ Երկրորդ տեղում Հոլանդիան (1542 միավոր) է, երրորդ տեղում՝ Գերմանիան (1305 միավոր) ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |