Թուրքերն ու ադրբեջանցիները նեղացել են կոնգրեսական Ռոբերտ Դոլդից Հայոց ցեղասպանության պատճառով27 հուլիսի 2011 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Իլինոյսից ընտրված կոնգրեսական Ռոբերտ Դոլդի այն հայտարարությունը, թե ԱՄՆ 1915թ. իրադարձությունները գնահատում է որպես Հայոց ցեղասպանություն, առաջացրել է ԱՄՆ թուրքական ու ադրբեջանական համայնքների դժգոհությունը: Ընդ որում, ադրբեջանցի Ջաբար Վելիևը կապել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը ԱՄՆ տնտեսական ճգնաժամի հետ՝ հայտարարելով, թե նման պայմաններում այդպիսի հայտարարություններն «անընդունելի են»: Ավելին, նա կոչ է արել բոլոր թուրքերին ու ադրբեջանցիներին նամակներ հղել Կոնգրեսին ու Դոլդի գրասենյակ, հայտնում է Day.az-ը: Վելիևը նշել է, որ թուրքերն ու ադրբեջանցիները մտադիր են մի շարք ակցիաներ կազմակերպել, նամակ հղել պաշտոնյաներին, թերթերին ու ՈԿԿ-ներին՝ հորդորելով «ուշադիր հետազոտել 1915թ. իրադարձությունները և հետո միայն որոշում կայացնել»: Դոլդը Հայոց ցեղասպանության մասին 304 բանաձևին սատարող հանրապետական կոնգրեսականնեից մեկն է: «Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և պետք է ճանաչվի»,-ասել է կոնգրեսական Դոլդը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |