Ո՞ւմ է փորձում համոզել Էրդողանը, որ Անկարա-Բաքու հարաբերությունների սերտացումն ուղղված է Կովկասի խաղաղությանը![]() 27 հուլիսի 2011 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Թուրք-ադրբեջանական հարաբերությունների սերտացումն ուղղված է Կովկասի կայունության ապահովմանը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան այցի նախօրեին: «Մենք կաշխատենք հանուն խաղաղության Հարավային Կովկասում»,-ասել է նա: Ըստ նրա, երկկողմ կապերի զարգացումը Ադրբեջանի պաշտոնյաների հետ քննարկումների հիմնական առարկան կլինի: «Հունիսի 12-ի ընտրություններից հետո, ես այցելեցի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և այցն Ադրբեջան իմ երկրորդ արտասահմանյան ուղևորությունը կլինի»,-ասելէ Թուրքիայի վարչապետը: Էրդողանը հավելել է, որ պետությունների միջև կշարունակվեն էներգետիկ նախագծերի հետ կապված աշխատանքները, հատկապես Nabucco-ի հարցում: «Այդ նախագծից Եվրոպան 10 մլրդ խմ բնական գազ է ակնկալում: Մենք այդ կապակցությամբ հանդիպումներ ենք կազմակերպում և աշխատում ենք ճանապարհային քարտեզի վրա»,-գրում է «ԱՊԱ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |