Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա քննարկելու համար նաև միջուկային խնդիրը![]() 27 հուլիսի 2011 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին կայցելի Մոսկվա. բանակցություններում կքննարկվի հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև վերջերս ՌԴ կողմից ներակայացված առաջարկը Իրանի խաղաղ միջուկային գործունեության մասին: Այդ մասին ասվում է ՌԴ-ում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ: Առաջիկա այցի ժամկետը չի նշվում: «Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ խորհրդակցությունները շարունակելու նպատակով իրանցի նախարարը կայցելի Մոսկվա»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Մեհմանփարասթն ասել է, որ Իրանն ողջունում է այն փաստը, որ Ռուսաստանը, ակտիվ դիրքորոշում ունենալով, ձգտում է լուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով: Պետք է հաշվի առնել նաև, որ դեռ ավելի վաղ Իրանը քայլեր էր ձեռնարկում վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ»,-ասվում է փաստաթղթում: Ասվում է նաև, որ Իրանը հաջորդ դրական քայլն է ակնկալում վստահության մթնոլորտի ձևավորման առումով», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |