ՊԵԿ կողմից կանխվել են թմրամիջոցի ներմուծման մի շարք դեպքեր27 հուլիսի 2011 - 18:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության և նախաբացթողումային հսկողության վարչությունների աշխատակիցները թմրամիջոցի ներմուծման մի շարք դեպքեր են կանխել: Այսպես, օրերս` իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հայտնաբերվել է հաշիշ տեսակի թմրանյութ, որը թաքցված է եղել «Կարգո Ջեթ Լայն» ընկերության կողմից ԱՄՆ-ից ներմուծված անհատական ծանրոցում: Այն Հայաստանի քաղաքացի Գոռ Հովհաննիսյանի անվամբ էր: Թմրանյութը թաքցված է եղել գետնանուշի կարագով լի տարայի մեջ և փաթեթավորված է եղել պոլիէթիլենային թաղանթով: Մաքսանենգության մյուս դեպքը կանխվել է ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի շան օգնությամբ: Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում իրականացված հսկողության ժամանակ հետախույզ շունը ուշադրություն է հրավիրել Հայաստանի քաղաքացի Արթուր Միրզոյանի անվամբ Բելգիայից ներմուծված «Լադա 112» մակնիշի ավտոմեքենայի սարքավորումների վահանակի վրա: Հենց այդտեղ էլ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը: Նույն մաքսատանը և դարձյալ վարժեցված շան օգնությամբ մարիխուանայի հայտնաբերման այլ դեպք էլ է արձանագրվել: Այս անգամ մաքսայինի շունը ակտիվություն է ցուցաբերել` քաղաքացի Գարիկ Սորուշևի անվամբ Հոլանդիայից ներմուծված «OPEL VECTRA» մակնիշի ավտոմեքենան զննելիս: Թմրամիջոցը թաքցված է եղել առջևի նստատեղի տակ: Մեղրիի մաքսակետում մաքսային հսկողության ենթարկված Իրանի երեք քաղաքացիների մոտ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ափիոն տեսակի թմրամիջոց, «Lorazepam 1»և «Clorazepam-Sobham 2» և այլ տեսակի հաբեր: 210 հատ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց էլ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցի փոստային բաժանմունքի մաքսային հսկողության տարածքում` Ֆրանսիայից առաքված ծանրոցի զննման ժամանակ, որը հասցեագրված է եղել Արմավիրի բնակիչ Սպարտակ Մխիթարյանին: Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները կանխել են նաև մաքսանենգ կարամելի և շոկոլադի ներմուծումը հանրապետություն: Մաքսանենգ ապրանքը Բավրայի մաքսակետով փորձել էր Հայաստան տեղափոխել Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Արմեն Պողոսյանը: Մաքսային հսկողությունից թաքցված քաղցրավենիքը վերջինս տեղավորել էր ավտոմեքենայի մեջ հատուկ հարմարեցված թաքստոցում, հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |