Բրյուսելում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ երրորդ շրջափուլի փաստաթղթի նախագիծը![]() 27 հուլիսի 2011 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 27-ին Բրյուսելում մասնակցել են Հյուսիսատլանտյան խորհրդի 28+Հայաստան ձևաչափով նիստին, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների 2011թ. Զեկույցը ու ԱԳԳԾ նորացված՝ երրորդ շրջափուլի փաստաթղթի նախագիծը։ Ելույթ ունենալով նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը«՞բ» մասնավորապես ասել է. «ԱԳԳԾ երկրորդ շրջափուլի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության գլխավոր արդյունքը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման /ՊՌՎ/ իրագործումն էր, որն ուղղված էր Պաշտպանությունը երկրի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին համապատասխանեցնելուն և այդ միջավայրից բխող սպառնալիքների հետ հավասարակշռելուն։ Վերանայման արդյունքներով մշակվել է ՀՀ ԶՈւ զարգացման 2011-2015թթ միջնաժամկետ պլանը, որը երաշխավորում է ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության հիման վրա Պաշտպանության կառավարումը»։ Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությանը: «Գործողություններին մասնակցության ժամանակ ռազմավարական փոխադրումների և նյութատեխնիկական ապահովման հարցերում անգնահատելի օժանդակություն ենք ստանում Գերմանիայից և Հունաստանից: Վերջերս ավելացրեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերում մեր ներդրումը` Աֆղանստանում ներկայումս տեղակայված են ՀՀ ԶՈւ 126 զինծառայողներ: Հարկ եղած դեպքում մենք կդիտարկենք ՀՀ ԶՈւ անձնակազմի մասնակցությունը ուսումնական և հրահանգչական խնդիրներին վերաուղղորդելու հնարավորությունը»։ ՀՀ պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է նաև ռազմական կրթության և պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի զարգացման ուղղությամբ։ «2013թ. նախատեսում ենք մեկնարկել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացները, որոնք հիմք են դառնալու հրամանատարաշտաբային ակադեմիայի ստեղծման համար: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետների օգնությամբ ներկայումս աշխատում ենք նաև պրոֆեսիոնալ սերժանտական կազմի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ»: ՀՀ պաշտպանության նախարարը անդրադարձել է նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը. «Պետք է նշեմ՝ լիովին գիտակցում ենք, որ ոչ մարտական պայմաններում մարդկային զոհերի հանդուրժելն անթույլատրելի է: Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը և կարգապահության բարձրացումը մեր ամենագլխավոր խնդիրներից է: Այս ուղղությամբ նախատեսում ենք ունենալ կարգապահական նոր կանոնադրություն»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |