Չայկովսկու անվան մրցույթի հաղթողները ելույթ կունենան Պետերբուրգի Մարինյան թատրոնում![]() 27 հուլիսի 2011 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը խոստացել է, որ Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի դափնեկիրները հնարավորություն կունենան ելույթ ունենալ այդ թատրոնի բեմում: Այդ մասին գրում է mk.ru-ն: Մասնակիցների ելույթները տեղի կունենան 2011 թ-ի հոկտեմբերին: «Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ մրցույթի կազմկոմիտեի հետ աշխատելու ենք, որպեսզի մրցույթի հաղթողների հետագա կարիերան հաջող ընթանա: Երբ մենք նշեցինք Քարնեգի Հոլը, դա չի նշանակում, թե բացառեցինք ռուսական բեմերը: Հոկտեմբեր ամսին մեր թատրոնում մրցույթի մասնակիցներին տրամադրելու ենք ութ օր», ասել է մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Վալերի Գերգիևը: Նա նաև նշեց, որ հատուկ ուշադրության են արժանանալու դաշնակահարներն ու թավջութակահարները, որովհետև նրանք մրցութային փուլերն անցկացրել են Մոսկվայում, իսկ պետերբուրգյան հանդիսատեսը հնարավորություն չի ունեցել լսել նրանց ելույթները: Դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը, ով մրցույթում արժանացել է Գրան Պրիի, հանդես կգա մենահամերգով: Այս տարի Չայկովսկու անվան մրցույթում Հայաստանը ներկայացրել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանը՝ արժանանալով առաջին մրցանակի, «Հանդիսատեսի համակրանք», Հայդնի լավագույն կատարման մրցանակների: Եզրափակիչ փուլի փորձերից մեկի ժամանակ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մ. Գորենշտեյնը վիավորեց հայ մասնակցին, որի համար զրկվեց նվագախումբը ղեկավարելու իրավունքից: Հայաստանը պետք է ներկայացներ նաև ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, ում չէր թույլատրվել մասնակցել մրցույթին, բանակից խնդիրներ ունենալու պատճառով: Բանակի խնդիրները լուծվեցին, սակայն Ավանեսյանը չմասնակցեց մրցույթին, ժամկետների մեջ չտեղավորվելու պատճառով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |