Գաբրիել Սարգսյան. Մենք հիանալի մարզիչ ունենք և գերազանց թիմ և ես շնորհակալ եմ տղաներին հաղթանակի համար![]() 28 հուլիսի 2011 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին հայրենիք վերադարձավ շախմատի ութերորդ թիմային առաջնության հաղթող Հայաստանի շախմատի հավաքականը: Օդանավակայանում շախմատիստներին դիմավորեց Հայաստանի նախագահ և շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանը, որը շնորհավորեց բոլորին հրաշալի հաղթանակի կապակցությամբ: Օդանավակայանում չեմպիոններին դիմավորելու էին եկել հազարավոր մարդիկ: Անմիջապես Երևան ժամանելուն պես Հայաստանի հավաքականը, որի կազմում բացակայում էր միայն թիմի առաջատար Լևոն Արոնյանը, մեկնեց Ազատության հրապարակ, րըտեղ անցնում էր նրանց նվիրված համերգը: Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը նշեց, որ իրենք զգում էին հայ ժողովրդի աջակցությունը և ամեն ինչ արեցին հաջող ելույթ ունենալու համար: «Այս տարի աշխարհի առաջնությունն իր կազմով ամենաուժեղն էր պատմության մեջ: Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք հաղթել և ուրախություն պարգևել մեր ժողովրդին: Շնորհակալություն հսկայական աջակցության համար, կաշխատենք հետագայում ևս արդարացնել ձեր սպասելիքները»,-ասել է Պետրոսյանը: Հավաքականի չորրորդ համար Գաբրիել Սարգսյանը նույնպես շնորհակալություն է հայտնել բոլոր հավաքվածներին և բոլոր մարդկանց, որոնք երկրպագում էին թիմին: «Մենք հիանալի մարզիչ ունենք և գերազանց թիմ և ես շնորհակալ եմ տղաներին այս հաղթանակի համար, որ նրանք պարգևեցին ձեզ և ինձ»: Սերգեյ Մովսիսյանը, որի համար այս մրցաշարն առաջինն էր Հայաստանի հավաքականի կազմում (մինչ այդ նա հանդես էր գալիս Սլովակիայի դրոշի տակ), նշեց, որ այս հաղթանակն առաջինն է իր համար և զգացողությունները նույնպես նոր են: «Տղաները փորձառու են և շատ հանգիստ ընդունեցին հաղթանակը: Սակայն, իհարկե, աշխարհի թիմային առաջնությունում առաջին անգամ ենք հաղթում»: «Յուրաքանչյուր մրցաշարում մենք զգացել ենք ձեր աջակցությունն ու սա մեր ընդհանուր հաղթանակն է»,-ասել է Վլադիմիր Հակոբյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը, որը մեկ պարտիա խաղաց առաջնությունում և կարողացավ հաղթանակով այն ավարտել, շնորհակալություն հայտնեց թիմին հաղթանակի համար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |