Դոնեցկի «Շախտյորը» ընկերական խաղում ոչ ոքի է խաղացել ֆրանսիական «Լիոնի» հետ28 հուլիսի 2011 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Դոնեցկի «Դոնբաս Արենայում» «Շախտյորը» ընկերական խաղ է անցկացրել ֆրանսիական «Լիոնի» հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել առաջին խաղակեսում, իսկ երկրորդում Միրչա Լուչեսկուն այլ կազմ է հանել դաշտ: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Երկու գոլը խփվել է 11-մետրանոց հարվածի իրացման արդյունքում: Սկզբում հաշիվը բացեց բրազիլացի Ժադսոնը, իսկ 10 րոպե անց, 78-րդ րոպեին Լիոնի կազմում 11-մետրանոց իրացրեց նրա հայրենակից Միշել Ֆերնանդես Բաստոսը: Խաղից հետո Լուչեսկուն նշել է, որ դա լավ խաղ էր և իր համար լավ հնարավորություն էր տեսնելու «Շախտյորի» բոլոր ֆուտբոլիստների խաղը: «Նաև դա իրեն դրսևորելու հիանալի հնարավորություն էր մեր թիմի համար՝ մարզվել նման մրցակցի հետ: Ինձ համար արդյունքը մեծ նշանակություն չուներ, կարևոր էր տեսնել, թե ինչպես են գործում երիտասարդ ֆուտբոլիստները»,-մեջբերում է Լուչեսկուի խոսքերը «Շախտյորի» պաշտոնական կայքը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |