Դանիայում կբացվի Հայաստանի դեսպանատունը28 հուլիսի 2011 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 28-ի նիստում հավանություն է տվել Դանիայում ՀՀ դեսպանատուն բացելու մասին նախագահի հրամանագրին: Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, միջնաժամկետ հեռանկարում 2012-14թթ. այդ նպատակով կծախսվի տարեկան 43 մլն դրամ: Նա հավելել է նաև, որ այս տարի դեսպանատան բացման համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն նախարարության խնայողություններից: Դանիայում Հայաստանի դեսպանություն բացելու անհրաժեշտությունը բխում է այդ երկրում Հայաստանի շահերի առավել ծանրակշիռ ներկայացվածություն ապահովելու պահանջից, հատկապես` երկկողմ առևտրատնտեսական կապերը զարգացնելու առումով: Դանիայում Հայաստանի դեսպանության հիմնումը կարող է դրական ազդակ հաղորդել դանիական կողմին` քննելու Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորությունը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |