ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նպաստում է Հայաստանում անտառային հրդեհների վտանգի նվազեցմանը![]() ![]() PanARMENIAN.Net - «ՄԱԿ-ի զարգացման ծրագիրի հետ համատեղ մենք աշխատանքներ ենք կատարում որպեսզի ոչ միայն ժամանակին հնարավոր լինի կանխել անտառային հրդեհները, այլև որպեսզի կազմվեն արագ արձագանքման խմբեր և հրդեհը կարողանանք մարել առաջին փուլում: Հենց ՄԱԿ-ի զարգամցան ծրագիրն էլ նվիրել է երկու մեքենա, անհրաժեշտ տեխնիկայով, որոնք անտառային տարածքների հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար են նախատեսված, և մենք դա տրամադրել ենք Սյունիքի մարզին: Մեքենաները կօգտագործվեն Գորիսում, Ղափանում և «Արևիկ» պարկում»,- հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայանտառ» ՓԲԸ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Կլիմայի փոփոխման ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ, չնայած Սյունիքի մարզում անտառային հրդեհներ ավելի քիչ են լինում, բայց այս մարզն ամենախոցելին է: «Բացի մեքենաներից մենք կատարում ենք նաև անտառակառավարման ծրագիր. կարևոր է հասարակության ուշադրությունը և տեղեկացված լինելը, այդ իսկ պատճառով տեղադրվել են նաև 35 ինֆորմացիոն վահանակներ»- հավելել է Հարությունյանը: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորումը կազմել է 75 հազ դոլար, որից մոտավորապես 50 հազարը ծախսվել է մեքենաները ձեռք բերելուն: Այս ծրագրին մասնակցել է 50 երկիր և որոշում է ընդունվել այն իրականացնել հենց Հայաստանում: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը փաստում է, որ Սյունիքի օրինակով Հայաստանը ցույց է տվել, որ կարող է հասնել տեսանելի արդյուքնի և փորձը փոխանցել ոչ միայն տարածաշրջանին, այլև ողջ աշխարհին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |