Կառավարությունը հրաժարվում է ֆինանսավորել վթարային տների խնդիրների լուծումը28 հուլիսի 2011 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության առջև ընթանում է վթարային շենքերի բնակիչների բողոքի ակցիան, որոնք պահանջում են կառավարությունից աջակցել և ֆինանսավորել 10 նման շենքերի բնակիչների տեղափոխման և շենքերի կառուցման ծախսերը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Նոր Արեշի բնակիչ Ալբերտ Գևորգյանը, ակցիայի մասնակիցները դիմել են Երևանի քաղաքապետարան հուլիսի 12-ին: Նախօրեին նրանց հայտնեցին, որ կառավարությունը մտադիր չէ միջոցներ հատկացնել այդ նպատակի համար պահուստային ֆոնդից: Ըստ նրա, այսօրվա դրությամբ շուրջ 145 ընտանիք՝ շուրջ 500 մարդ չունի կացարան,որոնցից 300-ը երեխաներ են, նրանցից ոմանք ևս մասնակցում են այս ակցիային: Ալբերտ Գևորգյանը հայտնել է նաև, որ քաղաքապետարանը պատրաստ է 1 մլրդ դրամ հատկացնել վթարային տների բնակիչների խնդիրների լուծման համար, սակայն դա բավարար չէ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |