Այս տարի ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Հայաստանին 40 մլն դոլարով, սակայն որոշել է գումար չհատկացնել Արցախին![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների կոմիտեի պետական և միջազգային գործողությունների ենթակոմիտեն հաստատել է արտաքին օգնության հատկացման մասին 2012թ. օրինագիծը, որով նախատեսվում է շուրջ 40 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն հատկացնել Հայաստանին: Ընդ որում, օրինագիծը չի նախատեսում հումանիտար օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղին, չնայած նրան, որ ավելի վաղ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ Ղարաբաղին հատկացվում էր 10 մլն դոլար: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը առաջարկել էր որպես միջազգային ռազմական ֆինանսավորում Հայաստանին ու Ադրբեջանին հատկացնել 3-ական մլն դոլար և լրացուցիչ 450 հազար դոլար Ադրբեջանին՝ ռազմական թրենինգների անցկացման համար: Սակայն, ենթակոմիտեն դեռ չի հաստատել այդ գումարները՝ հորդորելով պահպանել հավասար ֆինանսավորումը: Ենթակոմիտեն նաև անփոփոխ է թողել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն ընդունվել է 1992թ. և պահանջում է Ադրբեջանից դադարեցնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Օգոստոսի 3-ին օրինագիծը կդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարեկրյա հատկացումների կոմիտեի քննարկմանը: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը դիմել էր նամակով կոնգրեսականներին, որտեղ ասվում է 2012թ. ֆինանսական տարում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու մասին: Նամակում կոնգրեսական Փալոունը կոչ է արել ոչ պակաս քան 60 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և 10 մլն՝ Լեռնային Ղարաբաղի զարգացմանը, պահպանելով Ազատության ակտի 907-րդ ուղղումը և պահպանել ռազմական հավասար ֆինանսավորումը Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում, չխոչընդոտել ԱՄՆ կապերին Լեռնային Ղարաբաղի հետ և ոչ պակաս քան 10 մլն ռազմական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |