LiveJournal-ը կրկին չի աշխատում. hաքերները վերսկսել են DDoS հարձակումները28 հուլիսի 2011 - 17:38 AMT PanARMENIAN.Net - LiveJournal բլոգոհոսթինգը կրկին դադարել է գործել հուլիսի 28-ին DdoS հարձակումների վերսկսման պատճառով։ SUP ընկերության մամլո ծառայությունը չի կարողացել նշել կոնկրետ ժամկետները, թե երբ LiveJournal-ի աշխատանքը կվերականգնվի նորմալ ռեժիմով։ «Մենք չենք կարող նշել ստույգ ժամկետներ, հարձակումը կարող է դադարել և կրկին սկսվել»,- ասվում է հաղորդագրությունում։ Չի պարզաբանվում նաև այն, թե որտեղից է իրականացվում DdoS հարձակումը, ինչպես նաև ոչ մի վարկած չի առաջադրվում, թե ով կարող է լինել հարձակումների պատվիրատուն։ Միաժամանակ SUP մամլո ծառայությունից նշել են, որ հարձակումների ենթարկվում են Կենdանի մատյանի երկու հիմնական դոմենները՝ livejournal.com և livejournal.ru, հաղորդում է Lenta.ru-ն՝ մեջբերելով SUP ընկերության մամլո ծառայությունը։ Հուլիսի 26-ին LiveJournal-ը նույնպես ենթարկվել է հաքերային հարձակումների, ինչը հանգեցրել է տեխնիկական խափանումների բլոգոհոսթինգի աշխատանում։ «Չէր աշխատում նույնիսկ պահեստային կոնսոլը, որը թույլ կտար մեզ ինչ-որ կերպ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ցանցային սարքավորումների հետ, ուստի մեզ համար տեղեկատվության միակ աղբյուրը եղել են պրովայդերները։ Ավելի ուշ գործարկվել է DDoS Mitigation Protocol, որի արդյունքներով պարզ է դարձել, որ մեր ուղղությամբ թրաֆիկը կազմում է միջինը 6 գիգաբիթ, պիկերի ժամանակ՝ 8 գիգաբիթ, ինչը, ամենայն հավանականությամբ, տվյալ հարթակում Qwest և Verizon համար վերին սահմանն է»,- ասել է LiveJournal պրոդուկտների զարգացման տնօրեն Իլյա Դրոնովը։ Ավելի վաղ SUP ներկայացուցիչները հերքել են հաքերների հարձակումների մասին վարկածը։ Տեխնիկական խափանումների համար պատասխանաըվությունն դրվել է Qwest և Verizon ամերիկյան կապի օպերատորների վրա, հաղորդում է Lenta.ru-ն Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |