Երևանի կենդանաբանական այգում կգործարկվի WiFi կապ28 հուլիսի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգում տեղի կունենա այգուտարածքում անվճար WiFi կապի գործարկման մեկնարկի արարողությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող WiFi կապն ունի վերբեռնման և ներբեռնման 10 Մբիթ/վրկ արագություն: Այս տարի այգին նշում է իր հիմնադրման 70-ամյակը: Իրականում, Երևանում կենդանաբանական այգի հիմնելու գաղափարը ծնվել էր դեռևս 1940 թ-ին, սակայն շինարարական աշխատանքները սկսվեցին միայն 1941 թ-ին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կառուցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, իսկ պատերազմից հետո վերսկսված շինարարությունը ավարտվեց 1950 թ-ին: Ինչպես դեռևս ապրիլին հայտարարել էր այգու նորանշանակ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, 5 տարվա աշատանքից հետո այգին կարող է անդամակցել Կենդանաբանական այգիների եվրոպական ասոցիացիային և կարող է դառնալ լավագույններից մեկը տարածաշրջանում: Տոմսի արժեքն է 500 ՀՀ դրամ (16-ից բարձր տարիքի անձանց համար), 300 ՀՀ դրամ (երեխաների համար): Մինչև 2 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է: Երևանի կենդանաբանական այգու 5 տոմս գնելու դեպքում այցելուները կստանան հատուկ զեղչ: Պահպանելով գնված հինգ տոմսերը մինչև հաջորդ այցը և ներկայացնելով դրանք տոմսարկղում` Կենդանաբանական այգու այցելուները կստանան մեկ անվճար տոմս: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |