Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին այցելել է Մատենադարան 28 հուլիսի 2011 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ` Աննա Կոմորովսկայի ուղեկցությամբ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարան: Նրանք ծանոթացան հայ գրքի պատմությանը, մանրանկարչության տեխնիկաներին և հնում օգտագործվող գույների ստացման պատմությանը: Բացի մշտական ցուցադրությունից, նրանք ծանոթացան նաև ժամանակավոր ցուցադրության հետ, որտեղ ներկայացված են 5-13 դդ մագաղաթյա գրքեր և պատառիկները: Վերջում Լեհաստանի նախագահը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին նվիրեց 1505 թ-ի «Արվեստի և արհեստի գրքի» կրկնօրինակը, որի բնօրինակը պահպանվում է Լեհաստանի ազգային գրադարանում: Իր հերթին Մատենադարանի տնօրենը Կոմորովսկուն նվիրեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի անգլերեն թարգմանությունը, Մատենադարանի մանրանկարների ալբոմը, Լեհաստանում լեհերենով տպագրված տեղի հայ համայնքի մասին պատմող գրքեր: Վերջում Կոմորովսկին ինստիտուտի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ շնորհակալություն հայտնեց հայ մշակույթին, ակունքներին և ժողովրդի ոգին ճանաչելու հնարավորություն ստանալու համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կոստանյան․ ՀՀ–ն պատրաստ է խորացնել գործակցությունն ինչպես ՆԱՏՕ–ի, այնպես էլ առանձին անդամ երկրների հետ Նա ՆԱՏՕ-ի գործընկերներին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և մարտահրավերները Վարչապետը մեկնել է ՌԴ. Կհանդիպի Պուտինի հետ Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր խորհրդի հայտարարությանը Կաթողիկոսները որոշել են շարունակել իրենց խորհրդակցությունները Գերագույն հոգևոր խորհուրդ․ Եկեղեցին, չունենալով քաղիշխանության հավակնություն, պիտի շարունակի ջանալ հանուն հայրենիքի Կոչ է արվում իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին |