Հայաստանը և Լեհաստանը համագործակցության հեռանկարներ են տեսնում նաև ՏՏ ոլորտում 28 հուլիսի 2011 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում Երևանում տեղի է ունեցել հայ-լեհական գործարար համաժողով, որի ընթացքում ստորագրվել են փոխըմբռնման երեք հուշագրեր։ Մասնավորապես, փաստաթղթեր են ստորագրվել Զարգացման հայկական գործակալության ու Տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների լեհական գործակալության, Հայաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների միության և Լեհաստանի գործատուների միության միջև, ինչպես նաև Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի և Լեհաստանի Առևտրային պալատի միջև։ Գործարար համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ֆինանսաբանկային հատվածի ներկայացուցիչների կլոր սեղան։ Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ հանրապետությունում ստեղծվել է բարենպաստ ներդրումային միջավայր։ Միաժամանակ նա հավելել է, որ լեհ ներդրողների հետաքրքրությունը կարող են առաջացնել գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։ Իր հերթին Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կալինսկին պատրաստակամություն է հայտնել կիսվել փորձով և օգնել հայ գործընկերներին խուսափել սխալներից բիզնեսի և էկոնոմիկայի ոլորտում։ Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում են լեհական կապիտալով 12 ընկերություններ։ 2010-ին Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 21,2 մլն դոլար, որից արտահանմանը բաժին է ընկել 1,9 մլն դոլար, ներկրմանը՝ 19,2, Հայաստանը Լեհաստան է արտահանում կաուչուկ, ցեմենտ, քար, աղ և խմիչքներ, ներկրում է էլեկտրական սարքավորումներ, եթերայուղեր, շաքար, դեղագործական ապրանքներ, թուղթ և այլն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |