Հայ ֆերմերները կստանան լրացուցիչ արտոնյալ սուբսիդավորված վարկեր 7,5 մլրդ դրամի չափով28 հուլիսի 2011 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 28-ի նիստում անդրադարձել է գյուղատնտեսության վարկավորմանը ևս 7,5 մլրդ դրամ հատկացնելու որոշմանը և նշել, որ վարկավորումը կատարվելու է նույն մեխանիզմով, ինչ որ գարնանը։ «Դա նշանակում է, որ ֆինանսների նախարարությունը պահուստային ֆոնդից պետք է պլանավորի սուբսիդավորման գումարներ` 7,5 միլիարդի համար առնվազն 4 տոկոս, որով սուբսիդավորվելու են վարկերի տոկոսադրույքները։ 125 առավել անապահով սոցիալական խնդիրներ ունեցող համայնքներում վարկերը սուբսիդավորվելու են 6 տոկոսով, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 8 տոկոսով և 10 տոկոսով», - ասել է վարչապետը։ Հայաստանի կառավարությունը հուլիսի 28-ի նիստում որոշում է ընդունել փոփոխություններ կատարել այն ուղղությունների մեջ, որոնք կարող են ֆինանսավորվել ռուսական կայունացնող վարկի հաշվին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |