Արմեն Գևորգյանը KfW-ի պատվիրակության հետ քննարկեց համատեղ իրականացվող ծրագրերը28 հուլիսի 2011 - 20:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը: Փոխվարչապետը բարձր գնահատեց KfW-ի հետ ձևավորված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնեց ընդլայնել այն: Հանդիպմանը քննարկվեցին KfW-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Ա. Գևորգյանը, նշելով, որ Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը ՀՀ կառավարության գերակա խնդիրներից է, կարևորեց Կապսի ջրամբարի կառուցման հարցը, որն այժմ բանկի հետ քննարկման փուլում է: Ջրամբարի կառուցումը լուրջ բնապահպանական նշանակություն կունենա` նպաստելով Արփի լճի ջրերի ավելի արդյունավետ օգտագործմանը և ավելացնելով ոռոգելի տարածքները: Այն կարող է մասնավոր-պետական հատվածների համագործակցության արդյունավետ մոդել դառնալ: Փոխվարչապետը նշեց, որ Գերմանական վերակառուցման և զարգացման բանկի հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորված ջրամատակարարման համակարգերի բարելավման ոլորտում` մասնավորապես նկատի ունենալով KfW-ի վարկային միջոցներով "Շիրակջրմուղկոյուղի" ՓԲ, "Լոռիջրմուղկոյուղի" ՓԲ, "Նոր Ակունք" ՓԲ ընկերությունների կառավարման և դրանց տիրույթում գտնվող ցանցերի արդիականացման ծրագիրը: Փոխվարչապետը կարևորեց նաև KfW-ի հետ համայնքային զարգացման ծրագրերի բնագավառում համագործակցությունը` ներկայումս քննարկվող համայնքների աղբահանության կազմակերպմանն ուղղված ծրագրերի մշակման հարցում: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև KfW-ի հետ համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Կողմերը ընդունելի համարեցին Հայաստանում ՀԲ-ի հետ իրականացվող խմելու ջրի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համատեղ իրականացման հնարավորության քննարկումը: Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին համագործակցության և ծրագրերի իրականացման ընթացքում ՀՀ կառավարության աջակցության համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |