«Ամերիկյան օգնություն». Ինչո՞վ են զբաղվում նրանք, ովքեր ըստ էության պետք է պաշտպանեն Հայաստանի շահերը28 հուլիսի 2011 - 21:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, ավելի ճիշտ Օտարերկյա հատկացումների հանձնաժողովի պետական և միջազգային հարցերով ենթահանձնաժողովն այսօր բավական տհաճ անակնկալ մատուցեց: Կոնգրեսականները, քննարկելով արտասահմանյան պետություններին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալը, բազմաթիիվ տարիների մեջ առաջին անգամ որոշեցին չօգնել Լեռնային Ղարաբաղին: Սովորաբար ամեն տարի ԼՂ-ին տրամադրվում է N գումար որպես հումանիտար օգնություն: Այս անգամ Ամերիկան, որն ինքն է տառապում տնտեսական ճգնաժամից, անվանելով դա «ֆինանսական օգնություն», որոշեց տնտեսել Արցախի վրա: Ընդհանրապես ԱՄՆ նախագահի վարչակազմը, փետրվարին ներկայացնելով 2012-ի ֆիսքալային տարին, անվանեց այն «կրճատված և ուղղված դեֆիցիտի դեմ պայքարին»: Բյուջեն նախատեսում է Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի համար ֆինանսավորման ծրագրի ընդհանուր կրճատում 2010-ի 742 միլիոնից մինչև 2012-ի 627 մլն: Հաշվի առնելով այն, որ ամերիկյան կառավարութունն արդեն չի կարող վճարել թոշակառուներին, բյուջեի կրճատումը հազիվ թե օգնի: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմն առաջարկել էր որպես միջազգային ռազմական ֆինանսավորում Հայաստանին ու Ադրբեջանին հատկացնել 3-ական մլն դոլար և լրացուցիչ 450 հազար դոլար Ադրբեջանին՝ ռազմական թրենինգների անցկացման համար: Սակայն, ենթահանձնաժողովը դեռ չի հաստատել այդ գումարները՝ հորդորելով պահպանել հավասար ֆինանսավորումը: Ինչ վերաբերվում է Ղարաբաղին, ապա այստեղ չօգնեցին ԼՂ-ին գոնե 10 մլն դոլար հատկացնելու կոչերը և բացատրությունները, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հայկական պետությունների շրջափակումը: Ամերիկյան կոնգրեսականները չցանկացան օգնել Արցղախի զարգացմանը: Տպավորություն է ստեղծվում, որ ենթահանձնաժողովի այդ որոշումը դարձել է ադրբեջանցի և թուրք լոբբիստների բավական ակտիվ աշխատանքի արդյունքը: Նրանց հիմնական աշխատանքը Երևանից չի երևում, բայց դրանից, ցավոք սրտի, այն պակաս արդյունավետ չի դառնում, ինչին և ականատես եղանք: Օրինաչափ հարց է ծագում. ո՞ւր են նայում և ինչո՞վ են զբաղվում հայկական կողմի կողմերը պաշտպանող մարդիկ ինչպես Ամերիկայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ի՞նչը դարձավ պատճառ, որ միշտ այդքան ուժեղ հայկական լոբբին այս անգամ զիջեց դիրքերը և չկարողացավ համոզել կոնգրեսականներին չտնտեսել Ղարաբաղի վրա: Հնարավոր է՝ Հայաստանն ուղղակի պետք է հրաժարվի ամերիկյան «ֆինանսական օգնությունից», երկիր, որն այս անգամ Երևանի լռությունը գնահատեց 40 մլն դոլար: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |