Այսօր Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է29 հուլիսի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 29-ին լրանում է մեծ երգահան Կոնստանտին Օրբելյանի ծննդյան 83-ամյակը: ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թ-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: 1956թ-ից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Այդ տարիներին նա բազմաթիվ երգեր է գրել էստրադային և ջազ կատարողների համար: Նա գրել է նաև գործիքային ստեղծագործություններ: Օրբելյանի երգերով են Ռուսաստանում հայտնի մի շարք երգչուհիներ` Ալլա Պուգաչովան, Լարիսա Դոլինան, Իրինա Պոնարովսկայան սկսել են իրենց ստեղծագործական ուղին: Քչերին է հայտնի, որ Օրբելյանը գրել է նաև բալետ և սիմֆոնիա: Մաեստրոն վերջերս Հայաստանում էր հունիսի 26-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացած Ամերիկյան Յելի համալսարանի շրջանավարտների երգչախմբի համերգի կապակցությամբ, որը նվիրված էր Օրբելյանների ընտանիքին: Այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |