Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին «Ալ Քաեդայի» հետ կապեր ունենալու մեջ29 հուլիսի 2011 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի վարչակազմը մեղադրել է Իրանի ղեկավարությանը «Ալ Քաեդայի» հետ կապեր ունենալու մեջ: Ըստ ԱՄՆ կառավարության տվյալների, Իրանը «գաղտնի գործարք է» կնքել ահաբեկչական ցանցի հետ, որը ֆինանսավորում է ահաբեկիչների նախապատրաստումն Աֆղանստանում ու Պակիստանում: Այդ բաժանմունքի վեց անդամները ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ճանաչվել են ահաբեկիչներ, հաղորդում է Associated Press-ը: Ընդ որում, ինչպես նշում է գործակալությունը, ամերիկյան հետախուղական ընկերակցության ներսում չկա միասնական կարծիք այն մասին, որ Իրանի կառավարությունը կապված է «Ալ Քաեդայի» հետ: Մինչդեռ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարել է, որ Իրանը «կարևորագույն փոխադրիչ կետն է» ծայրահեղականների ու դեպի Աֆղանստան ու Պակիստան ֆինանսական հոսքերի համար: Մասնավորապես, ըստ նախարարության հայտարարության, պաշտոնական Թեհրանի գիտությամբ, Իրանում վեց տարի գործել է ոմն Էզեդին Աբդել Ազիզ Հալիլի խմբավորումը, որի միջոցով Պակիստանում գտնվող «Ալ Քաեդայի» ղեկավարությունը միջոցներ էր ստանում արաբական երկրներից: Ահաբեկիչների հանդեպ կիրառվող պատժամիջոցները ենթադրում են նրանց ակտիվների սառեցում ԱՄՆ-ում , ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիներին ու ընկերություններին արգելվում է գործ ունենալ նրանց հետ: Իրանի քաղաքացիներ ահաբեկչության մեջ մեղադրվող վեց անձնաց թվում չկան, գրում է Լենտա.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |