«Անելիք» համակարգով դրամական փոխադրումների քանակն առաջին կիսամյակում աճել է 24.2%29 հուլիսի 2011 - 13:31 AMT PanARMENIAN.Net - «Անելիք» դրամական փոխադրումների համակարգը 2011 թվականի 1-ին կիսամայակում գրանցել է դրամական փոխադրումների ինչպես քանակական, այնպես էլ ծավալային զգալի աճ: 2011 թվականի հունվար-հունիս ամիսներին «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով գրանցվել է 620.761 գործարք, ինչը 24.2%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում իրականացված գործարքների թվին: Ինչպես ասվում է բանկի մամլո ծառայությունից PanARMENIAN.Net –ի ստացած հաղորդագրության մեջ, քանակական աճն իր դրական անդրադարձն է ունեցել դրամական փոխադրումների ծավալի վրա: Եթե 2010 թվականի 1-ին կիսամյակում գրանցվել էր ընդհանուր առմամբ 425 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալի փոխանցում 2009 թ.-ի 410 մլն-ի փոխարեն, ապա 2011 թվականի հունվար – հունիս ամիսներին գրանցվել է ավելի քան 467 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ծավալի փոխանցում, որը գրեթե 10%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում կատարված փոխանցումների ծավալին և 14 %-ով 2009 թվականի ցուցանիշին: Կտրուկ աճել է դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների շրջանառությունը: 2011 թվականի 1-ին կիսամյակում դեպի Հայաստան ՌԴ ռուբլով փոխանցումների ծավալը կազմել է 212,844,056 RUR, որը ավելի քան 425%-ով գերազանցում է 2010 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված փոխանցումների ծավալին` 40,494,648 RUR և ավելի քան 14 անգամ գերազանցում է 2009 թվականի ցուցանիշին: «Անելիք» դրամական փոխադրումների համակարգով Մոսկվայի «Անելիք Ռու» ՍՊԸ դուստր բանկից Հայաստանի «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ և հակառակը դրամական փոխադրումներ կատարելիս գործում է ընդհամենը 0.5-0,8% փոխադրման սակագին` ցանկացած գումարով և արժույթով դրամական փոխադրումներ կատարելիս: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա |