ԱՄՆ-ն բարձր է գնահատում արտահանման վերահսկման ոլորտում Հայաստանում իրագործվող բարեփոխումները![]() 29 հուլիսի 2011 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հանդիպում Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի և երկակի ու ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման, ԶՈԶ չտարածման և սահմանների անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակության միջև: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ամերիկյան կողմը բարձր գնահատեց արտահանման վերահսկման ոլորտում Հայաստանի կողմից ձեռնարկված իրավական բարեփոխումները և համապատասխան ընթացակարգերի գործնական կիրառումը: Ընդգծվեց ՀՀ հյուսիսային մաքսային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ կատարվող աշխատանքը: Հանդիպմանը քննարկվեցին նշված ոլորտներում ՀՀ և ԱՄՆ միջև արդեն իսկ հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա խորացման հետ կապված խնդիրներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |