Երևանում կբացվի պատերազմներում զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձան![]() 29 հուլիսի 2011 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հարավկովկասյան երկաթուղին ակտիվ պատրաստվում է Երկաթուղայինի օրվան, որն այս տարի Հայաստանի երկաթգծի 4300 աշխանողները նշելու են օգոստոսի 7-ին: Երկաթուղայինի օրը նշվում է արդեն 115 տարի, այն տոնում են առնվազն 10 միլիոն մարդ ԱՊՀ և որոշ եվրոպական երկրներում: Հայաստանում Երկաթուղայինի օրվան նվիրված են լինելու մի քանի տոնական միջոցառում: Հաջորդ շաբաթ Երևանում կբացվի նոր «Ալմաստ» կառամատույցը, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նույն անվանումը կրող գործարանի մոտակայքում: Այժմ ենթակառուցվածքի վերանորոգման և տարածքի մաքրման աշխատանքները գտնվում են ավարտական փուլին: Այսպիսով, Երևանը կստանա ևս մեկ երկաթուղային կայարան, որը կբացի դեպի Սևան տանող այլընտրանքային ճանապարհ: «Ալմաստ» կառամատույցը ունի նաև մեծ հեռանկարներ՝ անհրաժեշտության դեպքում այն կարող է սպասարկել 20 վագոնից կազմված գնացքներ: Երկաթուղայինի օրվա կապակցությամբ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում բացվելու է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների, Արցախի ազատագրման ժամանակ զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձան: Հուշարձանը, որի բարձրությունը կազմում է հինգ մետր, կառուցվել է երկաթուղայինների և հովանավորների կողմից կատարված նվիրատվությունների հաշվին: ՀԿԵ-ն նախատեսում է նաև բարեկարգել Ազատամարտիկների այգու ամբողջ տարածքը: Տոնի կապակցությամբ կպարգևատրվեն երկաթուղու որոշ աշխատողներ, մի մասին կշնորհվի նաև Պատվավոր երկաթուղայինի կոչումը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |