Էրիկը «Նոր ալիք 2011»-ի երկրորդ մրցութային փուլում բարելավեց իր արդյունքը մեկ հորիզոնականով![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին, ավարտվեց Յուրմալայում ընթացող երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2011» միջազգային մրցույթի երկրորդ մրցութային փուլը: Երկու մրցույթների արդյունքում Հայաստանը ներկայացնող Էրիկի ցուցանիշը բարելավվել է մեկ հորիզոնականով և այժմ նա գտնվում է 8-րդ տեղում: Երկրորդ մրցութային օրը նա վաստակեց 119 միավոր, որն այդ օրվա լավագույն ցուցանիշն էր: Երկու փուլերի արդյունքում նա հավաքել է 227 միավոր: Մրցույթում առաջատարը մնացել է նույնը` ԱՄՆ-ն ներկայացնող Ջեյդեն Ֆելդերը 237 միավորով: Երկրորդ տեղում է ուկրաինուհի Մաշա Սոբկոն, իսկ երրորդ տեղում` Ռուսաստանը ներկայացնող «Ն.Ա.Ո.Մ.Ի.» խումբը: Այսօր մասնակիցները հանգստանում են և հուլիսի 30-ին կրկին կշարունակեն իրենց պայքարը: Ժյուրիի կազմում ընդգրկված են երգահաններ Իգոր Կրուտոյը, Ռայմոնդ Պաուլսը, Յուրի Անտոնովը, Իգոր Նիկոլաևը, երգիչներ Վալերի Մելաձեն, Լայմա Վայկուլեն, Ֆիլիպ Կիրկորովը, Լեոնիդ Ագուտինը, Վալերիան և պրոդյուսերներ Կոնստանտին Մելաձեն ու Մաքս Ֆադեևը: Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից, որտեղ առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք: 2010թ-ին մրցույթի հաղթող դարձավ Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը: Այս տարի մրցույթի եզրափակչում ելույթ են ունենում 16 մասնակիցներ 14 երկրներից: Մրցույթին առաջին անգամ մասնակցում է Տոգոն: Այս տարվա մրցութային ֆոնդը կազմում է 100.000 եվրո: Առաջին մրցանակակիրը կստանա 50.000, երկրորդը` 30.000, իսկ երրորդը` 20.000 եվրո: Բացի դրանից, կհանձնվեն նաև «Հանդիսատեսի համակրանք» և Յուրմալայի քաղաքային դումայի մրցանակները: Մրցույթը շարունակվելու է մինչև հուլիսի 31-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |