Վլադիմիր Հակոբյանը խոստովանել է, որ հաղթանակն առաջնությունում հայ շախմատիտսները շատ հանգիստ ընդունեցին

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի հավաքականի չորրորդ համարը՝ Գաբրիել Սարգսյանը գտնում է, որ Հայաստանի շախմատի հավաքականի անդամների մոտ ձևավորվել է հաղթողի հոգեբանություն և կարևոր չէ, թե ով է մրցակիցը:

«Մենք բազմիցս ենք զգացել հաղթանակի համը, սակայն շատ բարդ է, երբ մրցաշարն ավարտին է մոտենում, այդ ժամանակ հուզմունքն ավելանում է: Այս անգամ ևս այդպես էր: 5-րդ տուրից հետո, երբ մենք հաղթեցինք չինացիներին, ես արդեն 90 տոկոսով համոզված էի, որ Հայաստանն է դառնալու աշխարհի չեմպիոն»,-խոստովանել է Սարգսյանը:

Շախմատիստը նշել է, որ աշխարհի առաջնությունում ինքը լավ մարզավիճակում չէր և աշխատում էր ամեն ինչ անել, որպեսզի իր պատճառով հավաքականը միավորներ չկորցնի:

Վլադիմիր Հակոբյանը խոստովանել է, որ հաղթանակն առաջնությունում հայ շախմատիտսները շատ հանգիստ են ընդունել: «Երկու անգամ մենք հաղթել ենք Համաշխարհային օլիմպիադայում և, կարծես, արդեն ընտելացել ենք հաղթանակներին: Հավաքականի կազմում ես խաղացել եմ 2-րդ, այժմ 3-րդ խաղատախտակի վրա, ինձ համար դր նշանակություն չունի, եթե մենք նման բաների մասին մտածեինք, չէինք կարողանա արդյունքի հասնել»,-ասել է Հակոբյանը:

Հայաստանի հավաքականը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը չինական Նինբո քաղաքում հուլիսի 26-ին: 9 տուրում հայ շախմատիստները հավաքեցին 14 թիմային և 22,5 անձնական միավոր և հավասարը չունեցան 10 թիմերի կազմում:

Մինչ այդ Հայաստանի հավաքականը երեք անգամ եղել է աշխարհի առաջնությունների բրոնզե մրցանակակիր՝ 1997թ. շվեյցարական Լյուցեռնում, 2001-ին Երևանում և 2005-ին՝ Իսրայելի Բեեր Շևայում: Հավաքականը երկու անգամ դարձել է Համաշխարհային օլիմպիադայի հաղթող՝ 2006թ. և 2008թ.:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---