Պենտագոնում գտնում են, որ Ղարաբաղի շուրջ խաղաղարար ջանքերում նահանջ է գրանցվել29 հուլիսի 2011 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կողմ է, որպեսզի ԵԱՀԿ-ն շարունակի անմիջական դերակատարություն ունենալ Վրաստանում, Մոլդովայում և Ղարաբաղում «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Ֆիլիպ Գորդոնը: Նա հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսին կից գործող երկկուսակցական Եվրոպայում անվտանգության ու համագործակցության հանձնաժողովի կազմակերպած լսումներում: Գորդոնի հետ միասին միջոցառմանը մասնակցել են Պենտագոնի միջազգային անվտանգության գծով Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն և ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի գծով օգնական Մայք Պոսները: «ԵԱՀԿ-ն պետք է անմիջական դերակատարություն ունենա Վրաստանում, Մոլդովայում և Ղարաբաղում «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործում»,-ասել է Գորդոնը: Ըստ նրա, «այդ հակամարտությունները ավերիչ ներուժ ունեն, որը կարող է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»: Իր հերթին, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքը, Վերշբոուն կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի շուրջ խաղաղարար ջանքերում նահանջ է գրանցվել: Կազանում բեկում արձանագրելու փորձը ձախողվեց, իսկ «լարվածությունը շփման գծում աճում է», ասել է նա: Ըստ նրա շարադրած տեղեկատվության, Հայաստանն ու Ադրբեջանը «նախկինի պես ի վիճակի չեն ավարտին հասցնել հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, և մենք մնում ենք ապակառուցողական ու վտանգավոր իրավիճակում»,-հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են |