Հայաստանում կստեղծվի բեռնատարների երաշխիքային սպասարկման կենտրոն![]() 29 հուլիսի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է «Volvo Truks corporation» և «Krone holding GmbH&Co.KG» ընկերությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նրանց այցելության ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները` միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների և գյուղատնտեսության ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի, բեռնատարների հավաքման, նշված ընկերությունների մասնակցությամբ մեր երկրում բեռնատար ավտոմեքենաների տարածաշրջանային նշանակության մասնագիտացված երաշխիքային սպասարկման կենտրոնի հիմնադրման, մինչև 5 տոննա բեռնատարողությամբ սառնարանային թափքերի հավաքման կազմակերպման հնարավորություններին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության համար գյուղատնտեսական ոլորտը համարվում է գերակա ճյուղ և այդ համատեքստում կարևորել նոր գյուղտեխնիկայի ներդրումը: Գործադիրի ղեկավարը հյուրերին է ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ցուցաբերել օժանադակություն` ներկայացվող ծրագրերի իրականացման նպատակով, որոնց հաջող ընթացքի պարագայում պետության աջակցությունը կլինի շարունակական: «Volvo Truks corporation» և «Krone holding GmbH&Co.KG» ընկերությունները համագործակցում են միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Սպայկա» ընկերության հետ: Հյուրերը շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին` ընդունելության համար, ապա հույս հայտնել, որ նախատեսվող ծրագրերի իրականացումը մեծ դեր կարող է ունենալ երկիրը զարգացնելու կառավարության ռազմավարության մեջ: «Volvo Group»-ն աշխարհի առաջատար ընկերություններից է կոմերցիոն տրանսպորտի լուծումների, իսկ «Bernard Krone GmbH»-ն` կիսակցորդների և գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության բնագավառում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |