Երևանում բացվել է Մայր Աթոռի ևս մեկ գրատուն

Երևանում բացվել է Մայր Աթոռի ևս մեկ գրատուն

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի Ամիրյան 11 հասցեում բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատունը: Գրատան բացման արարողությունը սկսվեց օծման արարողակարգով, որը կատարեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Բացման խոսքում Ժամկոչյանը նշեց, որ գրատան բացումը շատ կարևոր է հայերի համար, մասնավորապես նրանք կծանոթանան հայ մշակույթի, աստվածաբանական գրականության հետ: Նա մաղթեց, որ գրատունը հայորդիներով լեցուն լինի:

Մայր Աթոռի հրատարակչության բաժնի պետ քահանա Տեր Ղևոնդն ասաց, որ Երևանը 2012 թ-ին գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ գրատունը լավ նախադեպ կարող է հանդիսանալ մայրաքաղաքում գրախանութների ցանցի ընդլայնման համար:

Իր հերթին գրատան տնօրեն Կարապետ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ կոնկրետ բաժիններ չկան, առանձնացված է միայն մանկական բաժինը: Սակայն նշեց, որ գրատանը ներկայացված են կրոնական, գաղափարաբանական աշխատություններ, գրաբարից աշխարհաբար թարգմանված գրականություն, ինչպես նաև թարգմանաբար ներկայացված օտարազգի աղբյուրներ: Տնօրենը նաև նշեց, որ գները լինելու են մատչելի, իսկ որոշ գրքեր կվաճառվեն նույնիսկ ինքնարժեքով: Գրատունը կաշխատի շաբաթական վեց օր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---