ԱՄՆ սպառնում է Թուրքիային խզել ռազմական հարաբերությունները![]() 29 հուլիսի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ սպառնացել է Թուրքիային հարաբերությունների վատացմամբ և նույնիսկ ռազմական համագործակցության խզմամբ, եթե Անկարայի կողմից հայտարարված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զենիթահրթիթային համալիրներ (ԶՀՀ) գնելու մրցույթում հաղթեն ռուսական С-300-երը։ Վաշինգտոնն իր դիրքորոշումը բացատրում է գաղտնի տեղեկատվության հնարավոր աարտահոսքով դեպի Ռուսաստան, այն դեպքում եթե Թուրքիան, որը ՆԱՏՕ անդամ է, ռուսական ԶՀՀ դնի մարտական հերթապահության, և հետագայում դրանք դառնան ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի մաս։ Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ն ուղղակի պաշտպանում է զենքի սեփական արտադրողներին, որոնք նույնպես մասնակցում են մրցույթին, գրում է Կոմերսանտը։ ՀՕՊ ազգային համակարգի համար ԶՀՀ մատակարարելու մրցույթը հաստատվել է Թուրքիայի կառավարության կողմից դեռ 2005-ին։ Նա առաջարկում է բալիստիկական հրթիռներից երկրի պաշտպանության համակարգերի ստեղծում։ Ներկա պահին Թուրքիան չունի ԶՀՀ հեռահար գործության համար։ ՀՕՊ ուժերում ներգրավված են բրիտանական Rapier-ը և ամերիկյան Stinger-ը, որոնք նախատեսված են փոքր բարձրությունների համար։ T-LORAMIDS նախագծի շրջանակներում պայմանագրի համար պայքարում են ամերիկյան Raytheon և Lockheed Martin ընկերությունները, իտալաֆրանսիական Eurosam ընկերությունը, ռուսական «Ռոսօբորոնէքսպորտը» և չինական CPMIEC (China Precision Machinery Export-Import Corp.)։ Թուրքիան կողմնորոշվելու է հաջորդ տարվա սկզբին, սակայն արևմտյան դաշնակիցները քարոզարշավ են սկսել, որը պետք է ստիպի Անկարային հրաժարվել ռուսական և չինական համակարգեր ձեռք բերելուց։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |