Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի նավարկության ավարտի հանդիսությանը![]() 30 հուլիսի 2011 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Օգոստոսի 11-ին Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի հանդիսությանը, որը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Օգոստոսի 12-ին նախագահը կմեկնի Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |