Ամերիկյան Ռոդ Այլենդի մայրաքաղաքում սեպտեմբերին կնշեն Հայաստանի Անկախության 20-ամյակը30 հուլիսի 2011 - 13:05 AMT PanARMENIAN.Net - 2011թ. սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Ռոդ Այլենդի նահանգի մայրաքաղաք Պրովիդենսի Սբ Պետրոսի և Պողոսի մայր տաճարում տեղի կունենա հանդիսավոր երեկո և տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Անկախության 20-ամյակին: Նահանգապետի, սենատորների, կոնգրեսականների, տարբեր քաղաքների քաղաքապետերի ու բազմաթիվ հյուրերի ներկայությամբ տեղի կունենա մեծ համերգ սիմֆոնիկ նվագախմբի, Ռոդ Այլենդի ու Մասաչուսեթսի երկու երգչախմբերի, Մետրոպոլիտեն օպերայի հայտնի մեներգիչների մասնակցությամբ: Առաջին անգամ կկատարվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ գրված հատուկ այդ տոնակատարության կապակցությամբ: Ինչպես հայտնել է համերգի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանը, այդ հանդիսավոր միջոցառումը կգերազանցի բոլոր նախորդներին ու խոշորագույնը կլինի ԱՄՆ արևելյան ափում: Բազմահազարանոց դահլիճը բաց կլինի բոլոր ցանկացողների համար: Երեկոյին հանդես կգան նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, նահանգապետը, այլ հայտնի քաղաքական գործիչներ: Համերգի ավարտին տեղի կունենա մեծ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Անկախության տարեդարձին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |