Դավիթ Նալբանդյանը Legg Mason Tennis Classic-2011-ում կմեկնարկի երկրորդ շրջանից![]() 30 հուլիսի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին Վաշինգտոնում մեկնարկում է Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարը, որին մասնակցում է նաև մրցումների գործող չեմպիոն, արգենտինահայ թենիսիտ Դավիթ Նալբանդյանը: Նալբանդյանն իր ելույթները կսկսի երկրորդ շրջանից, որտեղ նրա մրցակիցը կլինի Ջեյմս Բլեյք (ԱՄՆ)-Տացումա Իտո (Ճապոնիա) զույգի հաղթողը: Legg Mason Tennis Classic-2011-ում ակնկալվում է աստղային կազմ, մրցումներում հանդես կգա երեք խաղացո Թոփ-10-ից և 8-ը՝ Թոփ-25-ից: Մրցաշարը կավարտվի օգոստոսի 7-ին: Հաղթողը կստանա 264 հազար դոլար և 500 միավոր АТР վարկանիշում, եզրափակչի մասնակիցը կստանա 122 հազար դոլար և 300 միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |