Բժիշկ-կոսմետոլոգը թերահավատորեն է վերաբերվում մաշկի խնամքի բնական միջոցներին30 հուլիսի 2011 - 14:33 AMT PanARMENIAN.Net - «Հելիոս» դերմատո–կոսմետոլոգիական բժշկական կենտրոնի էսթետիկ բժշկության բաժնի ղեկավար, բժիշկ-կոսմետոլոգ Զարուհի Փափանյանը թերահավատորեն է վերաբերվում մաշկի խնամքի ավանդական և բնական մեթոդներին՝ կոչ անելով օգտագործել պրոֆեսիոնալ նյութեր: Պրոֆեսիոնալ նյութերը վաճառվում են միայն գեղեցկության սրահներում, իսկ դրանց գինը սովորական կոսմետիկ միջոցներից թանկ է մի քանի անգամ: Լրագրողների այն հարցին, թե ինչ բնական միջոցներ Փափանյանը կառաջարկի կանանց, նա ասաց, որ բնական միջոցների դարն անցել է, և մրգերից կամ բանջարեղենից պատրաստված դիմակները միայն մի քանի րոպեի ազդեցություն կունենան: Նա նաև հրաժարվեց պատասխանել լրագրողի պարզ հարցին՝ «հրավիրելով» նրան իրենց կենտրոն: Լրագրողի բավականին համառ պնդումներից հետո, բժիշկ-կոսմետոլոգը խորհուրդ տվեց միայն մեկ դիմակ`վարսակի փաթիլներով և թթված կաթով: Փափանյանը խորհուրդ է տալիս ամռանը օգտագործել խոնավեցնող քսուքներ և թեթև տեքստուրայով դիմահարդարման միջոցներ: «Ամռանը մաշկը ջրազրկվում է և անհրաժեշտ է այն խոնավեցնել: Բացի դրանից, պետք է օգտագործել մեծ քանակով հեղուկ», ասաց նա: Մասնագետը խորհուրդ է տալիս ամեն երեկո մաքրել մաշկը, իսկ առավոտյան դեմքը մաքրել միայն տոնիկով, օգտագործել խոնավեցնող քսուք: Կոսմետոլոգը խորհուրդ չի տալիս հանգստի մեկնելուց առաջ մաշկը մեխանիկական մաքրման ենթարկել: Նա արևայրուք ընդունելուց առաջ խորհուրդ է տալիս պարտադիր օգտագործել 20-30 գործակցով արևապաշտպան քսուք, իսկ արևայրուք ընդունել միայն մինչև ժամը 11-ը և 17-ից հետո: Ինչ վերաբերում է դիմափոշիներին կամ տոնային քսուքներին, ապա Փափանյանը այս դեպքում նույնպես խորհուրդ է տալիս 10 րոպե առաջ պարտադիր խոնավեցնող քսուք օգտագործել: Մաշկի առողջության մասին պետք է մտածել լողավազաններում լողանալուց առաջ և ոչ թե հետո, ուստի կոսմետոլոգը խորհուրդ է տալիս լողավազան մտնելուց առաջ մարմնին յուղոտ քսուք քսել, իսկ դուրս գալուց` խոնավեցնող: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |