Բնապահպան. Հայաստանի նման երկիրը չի կարող աչք փակել անապատացման խնդրի վրա30 հուլիսի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Իր աշխարհագրական դիրքի, բնակլիմայական պայմանների և կենսաբազմազանության պատճառով Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որտեղ անապատացման խնդիրն առավել սուր է դրված: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Բնապահպանության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը: «Մենք չենք կարող մեզ ճոխություն թույլ տալ` անտեսել այդ խնդիրը»,- ասել է նա: Բնապահպանի խոսքով, Հայաստանի տարածքների շուրջ 80 տոկոսը ենթակա է անապատացման, ընդ որում տարածքների 30 տոկոսում այդ խնդիրը հատկապես հրատապ է: Այդ առումով Աշոտ Խոյեցյանը հավելել է, որ հիմնական խնդիրը ռեսուրսների օգտագործման անգրագիտությունն է և առկա խնդրի մասին բնակչության մոտ տեղեկատվության բացակայությունը: «Ֆերմերների միայն 4 տոկոսը գիտի, թե ինչ է հողի էրոզիան կամ երաշտը»,- ասել է նա: Չնայած նրան, որ Հայաստանը դեռ 1997-ին միացել է անապատացման դեմ պայքարի ՄԱԿ կոնվենցիային, այնուամենայնիվ, այդ խնդիրը երկրում անընդհատ մղվում է երկրորդ պլան, քանի որ պետությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում դրան և անհրաժեշտ ֆինանսավորում չի հատկացնում: Ինչպես հաղորդել է Աշոտ Խոյեցյանը, կոնվենցիայի շրջանակներում վերջին երկու տարիներին Հայաստանին տրամադրվել է միջազգային դրամաշնորհ Կոտայքի մարզում ջրամատակարարման և Տավուշում սողանքների առաջնահերթ խնդիրների լուծման համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |