Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Շուշիում կայացած քանդակի սիմպոզիումը![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումում իտալացի մասնագետների մասնակցությունը: Ինչպես նշված է «Նարեկացի» արվեստի միության հաղորդագրության մեջ, իտալացի մասնակիցները սպառնալի նամակներ են ստացել, որտեղ մասնավորապես ասվում է, որ առանց Ադրբեջանի պաշտոնական թույլտվության նրանք իրավունք չունեն մտնելու ԼՂՀ-ի տարածք: «Իտալիայում` Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան կողմից ինձ հղված նամակում նշվում է, որ Արցախ այցելելու դեպքում դատական գործ կհարուցվի իմ դեմ», - ասում է սիմպոզիումը վավերացնող լուսանկարիչ Լապո Կալին, ով իտալական «Ստուդիո Կալի» նկարահանման ստուդիայի պատվիրակության հետ ժամանել էր Արցախ` սիմպոզիումի, Արցախի, Հայաստանի և Արևմտյան Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով: Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումը կայացել է հուլիսի 17-28-ը: Իտալացի 15 քանդակագործները սիմպոզիումի շրջանակներում շուշվա կրաքարից կերտեցին ազատ թեմայով քանդակներ, որոնք մեկ տարվա ընթացքում տեղադրվելու են քաղաքի տարբեր մասերում` նպաստելով, նախաձեռնության հեղինակ քանդակագործ Վիգեն Ավետիսի խոսքով, քաղաքի ճարտարապետական ու քաղաքաշինական վերելքին ու արվեստների կենտրոն Շուշիի նախկին համբավի ու կարգավիճակի վերականգմանը: Ստեղծված քանդակներում գերիշխում են խաղաղության, ազատության և պայքարի թեմաները: Սիմպոզիումն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |