Թուրքմենստանն Իրանի տարածքով Էլեկտրաէներգիա՞ կառաքի Հայաստան

PanARMENIAN.Net - Թեհրանում տեղի է ունեցել Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամմեդ Բեհզադի ու Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպումը: Կողմերը հաստատել են այդ ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Բեհզադը հայտարարել է, որ ներկայումս Մեղրիում էլեկտրակայանին շինարարության կապակցությամբ ավարտվում է աշխատանքը երկկողմ համաձայնագրի վրա, որով երաշխավորվում են էլեկտրաէներգիայի գնումները:

Իրանն ու Հայաստանը կապող Էլելտրահաղորդիչ գծերի երրորդ փուլի կառուցման մասին Մոհամմեդ Բեհզադը նշել է, որ ֆինանսական համաձայնագիրը արդեն ստորագրված է, սակայն հայկական կողմը դեռ չի ապահովել անհրաժեշտ պայմանները ու վարկային գիծը դեռ չի բացվել:

Բեհզադը հաղորդել է նաև, որ Թուրքմենստանն Իրանի տարածքով Էլեկտրաէներգիա կմատակարարի Հայաստանին և հավելել է, որ Աշխաբադում արդեն կայացել են համապատասխան բանակցությունները երեք երկրների ներկայացուցիչների միջև և պատրաստվել է համաձայնագրի տեքստը, հաղորդում է Iran News-ը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---