Դավիթ Նալբանդյանը Legg Mason Tennis Classic-2011-ի երկրորդ շրջանում կխաղա Ջեյմս Բլեյքի հետ

Դավիթ Նալբանդյանը Legg Mason Tennis Classic-2011-ի երկրորդ շրջանում կխաղա Ջեյմս Բլեյքի հետ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին Դավիթ Նալբանդյանը Legg Mason Tennis Classic-2011-ի երկրորդ շրջանում կխաղա ամերիկացի Ջեյմս Բլեյքի հետ: Նախօրեին Բլեյքը 6:3, 6:3 հաշվով հաղթել է Տացումա Իտոյին (Ճապոնիա):

Պաշտոնական խաղերում Նալբանդյանն ու Բլեյքը հանդիպել են միայն մեկ անգամ և հաղթել է ամերիկացին: АТР վարկանիշում Նալբանդյանը 27-րդն է, իսկ Բլեյքը՝ 90-րդ:

Legg Mason Tennis Classic-2011-ը կավարտվի օգոստոսի 7-ին: Հաղթողը կստանա 264 հազար դոլար և 500 միավոր АТР վարկանիշում, եզրափակչի մասնակիցը կստանա 1220 հազար դոլար ու 300 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---