Երևանը շուտով կունենա նոր երթուղային ցանց

Երևանը շուտով կունենա նոր երթուղային ցանց

PanARMENIAN.Net - Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության, ուղևորահոսքը կառավարելի դարձնելու և մրցույթների կազմակերպման դաշտը կանոնակարգելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակվել է Երևան քաղաքի նոր երթուղային ցանցը, որն առաջիկայում կներկայացվի քննարկման: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն, այս մասին զեկուցվել է հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով մայրաքաղաքում երթևեկության բեռնաթափման խնդիրներին` Երևանի քաղաքապետի կողմից խիստ վերահսկողության պահանջ է դրվել, որպեսզի մայրաքաղաք մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն իրենց վերջնականգառը կատարեն Երևան քաղաքի ավտոկայաններում և քաղաքապետարանի կողմից նախատեսված համապատասխան երթակարգավարական կետերում:

Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է նաև սեպտեմբերից դպրոցներում և բուհերում դասերի նոր ժամային գրաֆիկների կիրառումը: Հանձնարարվել է ուսումնասիրել և, նպատակահարմարության դեպքում, առաջարկություն ներկայացնել շինանյութ մատակարարող փոխադրամիջոցների համար համապատասխան ժամանակացույց սահմանելու վերաբերյալ: Քաղաքապետը հանձնարարել է նաև ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուսումնասիրել և խաչմերուկներում երթևեկության կանոնակարգման օպտիմալ տարբերակներ առաջարկել ինչպես լուսացուցային, այնպես էլ երկկողմանի երթևեկության կարգավորման առումով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---