Քաղաքապետարանը խոստանում է, որ Երևանի հեղեղատարները շուտով կվերանորոգվեն

Քաղաքապետարանը խոստանում է, որ Երևանի հեղեղատարները շուտով կվերանորոգվեն

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի որոշ հատվածներում երթևեկության համար առաջացած դժվարանցանելիությունը վերացնելու և խնդիրը կանոնակարգելու նպատակով, պատասխանատու բոլոր կառույցներին Երևանի քաղապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կարճ ժամկետում կազմակերպել հեղեղատարները կարգի բերելու աշխատանքները, որպեսզի անձրևային եղանակներին ծառացած խնդիրներն այլևս չկրկնվեն:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի արտաքին տեսքի բարեկարգման շրջանակում շարունակվում են կամուրջների, հուշարձանների, ճարտարապետական նշանակության շենքերի արտաքին տեսքի բարեկարգման և գեղարվեստական լուսավորման աշխատանքները: Սկսվել են նաև հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:

Բարեկարգման ծրագրերի մասով քաղաքապետը նաև հանձնարարել է հետևողականորեն վերահսկել տնտեսվարողների կողմից բարեկարգման պարտադիր նորմերի պահպանմանը և իրենց վարձակալած տարածքների հարակից հատվածների բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների ընթացքը: «Այգիներում, պուրակներում, կանաչ գոտիներում և ստորգետնյա անցումներում վարձակալության պայմանագրերում շրջակա տարածքի բարեկարգումը պարտադիր պայման է: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվում է խստորեն հետևել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---