Ա. Արեշև. Բարդ է ասել, թե ինչ նկատի ունեն Բաքվում, երբ խոսում են ադրբեջանական աղվանական եկեղեցու մասին 2 օգոստոսի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Դեռևս բավականին բարդ է ասել, թե ինչ է ենթադրվում ադրբեջանական աղվանական եկեղեցու ստեղծման գաղափարի տակ, հայտարարել է ՌԴ Սև ծովի և Կասպից տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, միլի մեջլիսի պատգամավոր Յաղուբ Մահմուդովի հայտարարությունն այն մասին, թե «ստեղծվելու է ադրբեջանական աղվանական եկեղեցի, որի նպատակն է վերականգնել ցարական Ռուսաստանում 1836թ. արգելված Աղվանական եկեղեցին»,-հայտնում է Analitika.at.ua.-ն: «Ինչպես հայտնի է, այսօր Ադրբեջանում գործում է աղվանական ուդիների քրիստոնեական համայնքը, որի նախագահն է Ռոբերտ Մոբիլին: Այդ կազմակերպության ստեղծումը կապված էր ուդիների գործող եկեղեցու վերածննդի, եկեղեցիների վերականգնման հետ: Բարդ է ասել, թե ինչ նկատի ունեն Բաքվում, երբ խոսում են ադրբեջանական աղվանական եկեղեցու ստեղծման մասին: Առավել ևս, դժվար է ենթադրել, թե ինչ նկատի ուներ Յաղուբ Մահմուդովը՝ խոսելով Ադրբեջանի հյուսիսային շրջանների բնակչության մասին: Թե կոնկրետ որ շրջանների մասին է խոսքը, ուդիներից բացի ո՞վ կարող է միանալ այդ եկեղեցուն, կապվա՞ծ է դա արդյոք մյուս ժողովրդներին՝ լեզգիներին, ավարներին, ցախուրներին, ներգրավելու ցանկության հետ: Եթե խոսքը գնում է ստեղծման, ոչ թե վերածննդի մասին և միայն հյուսիային շրջաններում, արդյո՞ք դա նշանակում է, որ Բաքուն հրաժարվում է Ղարաբաղի աղվանական ժառանգությունից»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, պետք է հասկանալ նաև, թե որտեղ են ձեռնադրվելու եկեղեցու սպասավորները, որտե՞ղ են ուսում առնելու: «Եվ գլխավոր հարցը՝ ո՞ր լեզվով է կատարվելու ժամերգությունը: Ադրբեջանի տարածքում կա ՌՈՒԵ ներկայացուցչություն՝ Բաքվի ու Մերձկասպյան տարածաշրջանի եպիսկոպոսությունը, որի հովանու տակ են Ադրբեջանի ուղղափառները: Ինչպե՞ս պետք է նոր կառույցը գործակցի արդեն ստեղծված եկեղեցական կառույցների հետ»,-ասել է փորձագետը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |