ՀԿԵ. «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից արդեն օգտվել է 13 հազար 317 ուղևոր

ՀԿԵ. «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից արդեն օգտվել է 13 հազար 317 ուղևոր

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ի դրությամբ «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից օգտվել են 13 հազար 317 ուղևոր, ինչը 20%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ փոխադրվել է 11 հազար 100 ուղևոր: Այդ մասին հաղորդում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինությունը: 2011թ. հուլիսին «Արմենիա» ֆիրմային գնացքով տեղափոխվել է 11 հազար 895 ուղևոր, իսկ հունիսին` 1422 ուղևոր:

Երևան-Բաթումի-Երևան չվերթով գործող ամենօրյա ֆիրմային գնացքը մեկնարկեց հունիսի 15-ին: Գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից հասնում են Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---