Նիկոլ Փաշինյան. ՀԱԿ-ին չի կարող կանգնեցնել ո'չ շոգը, ո'չ կարկուտը, ո'չ էլ ձյունը![]() 2 օգոստոսի 2011 - 20:18 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը բացել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն Ազատության հրապարակում: Իր խոսքում նա, մասնավորապես, նշել է, որ «ՀԱԿ-ին չի կարող կանգնեցնել ո'չ շոգը, ո'չ կարկուտը, ո'չ էլ ձյունը»: Փաշինյանն ասել է, որ Կոնգրեսը չի մոռացել իր գլխավոր նպատակի մասին, և որ գործող իշխանությունը պետք է հեռանա: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, նա ժողովրդին կոչ է արել հանրահավաքով տոնել ՀԱԿ-ի ծնունդը, չնայած շոգին: Հայկական ընդդիմության նախորդ հանրահավաքը կայացել էր հունիսի 30-ին: ՀՀ Ոստիկանության տվյալներով, դրան մասնակցել է 4 հազար մարդ: Նախորդ հանրահավաքի նշանակալի իրադարձությունն այն էր, որ դրան մասնակցում էին համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալները, այդ թվում` «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որն էլ բացել էր հանրահավաքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |