Լևոն Զուրաբյանը իշխանություններին խորհուրդ է տվել սթափ գնահատել իրադրությունն ու զիջումների գնալ հիմա![]() 2 օգոստոսի 2011 - 21:23 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի շրջանակում, անդրադառնալով իշխանությունների և ՀԱԿ-ի միջև երկխոսությանը, նշել է, որ «դա ոչ միայն ՀԱԿ-ի, այլև Ազատության հրապարակի պատվիրակությունն է»: Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ Կոնգրեսի պատվիրակությունն ուժեղ է Ազատության հրապարակի մարդկանցով: ՀԱԿ-ի գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը, որը գլխավորում է ընդդիմության պատվիրակությունը բանակցություններում, իր հերթին նշել է, որ իշխանություններն ընթացող բանակցությունների օրակարգում պաշտոնապես ճանաչել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման ճանապարհով երկրում ժողովրդավարության հաստատման հարցի քննարկումը: Նա ընդգծել է, որ բանակցությունների արդյունքները ներկայացվելու են ժողովրդին, և հանրահավաքների ժամանակ ընդդիմության հետագա գործողությունների վերաբերյալ որոշումներ են ընդունվելու: Նրա խոսքով, իշխանությունները հետագա գործողությունների երկու տարբերակ ունեն: «Առաջին` սթափ գնահատեն իրադրությունն ու ավելի լավ է զիջումների գնան հիմա: Երկրորդ տարբերակի համաձայն, իշխանությունները զիջումների կգնան այն ժամանակ, երբ փողոցներում ՀԱԿ-ի մոբիլիզացրած հազարավոր մարդկանց տեսնեն»,- հայտնել է Զուրաբյանը: Ընդ որում, նա գտնում է, որ իշխանություններն ընտրելու են երկրորդ տարբերակը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Զուրաբյանն իշխանություններին խորհուրդ է տվել չխաղալ ժողովրդի համբերության հետ: «Լուծեք բոլոր խնդիրները երկխոսության շրջանակում, եթե չեք ցանկանում աշնանը ժողովրդական բողոքի չտեսնված ալիք տեսնել»,- հայտնել է ՀԱԿ-ի համակարգողը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |