Արամ Մանուկյանը գտնում է, որ միգրացիան շարունակում է Հայաստանի առանցքային խնդիրներից մեկը մնալ![]() 2 օգոստոսի 2011 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի շրջանակում և անդրադառնալով իշխանությունների և ընդդիմության երկխոսությանը` նշել է, որ չի հավատում իշխանություններին և սպասում է սեպտեմբեր ամսին: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է միգրացիայի խնդրին` նշելով, որ դա Հայաստանի առանցքային խնդիրներից մեկն է: Նա հայտնել է, որ միայն 2011թ. առաջին կիսամյակում Հայաստանը լքել է 90 000 մարդ. «դա սեփական ժողովրդի ցեղասպանություն է»: Այս կապակցությամբ նա նշել է, որ եթե Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մոտ 350 հազ. հայ է զոհվել, ապա վերջին 3 տարում միգրանտների թիվն արդեն մոտենում է այդ թվին: Նրա խոսքով, իշխանությունները միայն մեկ զգացում ունեն` վախի զգացում սեփական ժողովրդի առջև: «Աշխարհի ոչ մի երկրում 40 աստիճան տաքության ժամանակ այսքան ժողովուրդ չի հավաքվի»,- հայտնել է նա: Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը մեկնարկել է Ազատության հրապարակում երևանյան ժամանակով 20:00-ին: Ներկա պահին հրապարակում մի քանի հազար մարդ է հավաքվել, և նախորդ հանրահավաքների համեմատ սա ամենասակավաթիվն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |