Լևոն Տեր-Պետրոսյան. ՀԱԿ-ի և իշխանությունների միջև երկխոսությունից առայժմ շահել է միայն պետությունը 2 օգոստոսի 2011 - 22:06 AMT PanARMENIAN.Net - Ներկա պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենանշանակալից իրադարձությունը Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև սկսված երկխոսությունն է։ Այդ մասին, ելույթ ունենալով օգոստոսի 2-ի հանրահավաքում, հայտնել է ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Այդ երկխոսությունից առայժմ ոչինչ չեն շահել ո'չ ՀԱԿ-ը, ո'չ իշխանությունները, ո'չ էլ ժողովուրդը»,- հայտնել է նա: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Տեր-Պետրոսյանի խոսքով, շահել է միայն պետությունը, քանի որ միջազգային հանրության շրջանում բարձրացել է Հայաստանի` որպես քաղաքակիրթ երկրի հեղինակությունը, ամրապնդվել են ՀՀ դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում: Նա ավելացրել է նաև, թե ակնհայտ է, որ ժողովրդի մեծամասնությունը կողմ է խնդիրների խաղաղ, անցնցում կարգավորմանը, «մանավանդ, երբ դա տեղի է ունենում ոչ թե փակ դռների ետևում, այլ բաց, թափանցիկ բանակցությունների միջոցով»,- ընդգծել է ՀԱԿ-ի առաջնորդը: Հայաստանի առաջին նախագահն ընդգծել է, որ բանակցություններն ընթանում են Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժերի միջև` գործող իշխանության, որը տիրապետում է երկրի ուժային, տնտեսական, ֆինանսական, վարչական և քարոզչական ռեսուրսներին և ՀԱԿ-ի, որը վայելում է ժողովրդի վստահությունը: Նա հեգնանքով անդրադարձել է նաև իշխանությունների ու ՀԱԿ-ի միջև գործարքի լուրերին` ընդգծելով, որ Կոնգրեսը միայն մի բանի է սպասում` երկրում արտահերթ ընտրությունների անցկացմանը: Անդրադառնալով այլ քաղաքական ուժերի վերաբերմունքին` նա նկատել է, որ «քաղաքական գործոն դառնում են ոչ թե խոսքով, այլ գործով»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |