ՀԱԿ-ի առաջնորդը «մոռացված» փաստարկ է ներկայացրել հօգուտ արտահերթ ընտրությունների անցկացման

ՀԱԿ-ի առաջնորդը «մոռացված» փաստարկ է ներկայացրել հօգուտ արտահերթ ընտրությունների անցկացման

PanARMENIAN.Net - Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության հիմնավորման խնդրում բազմաթիվ փաստարկների շարքում առկա է մեկը, որը մոռացության է մատնված։ Այդ մասին, ելույթ ունենալով օգոստոսի 2-ի հանրահավաքում, հայտնել է ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Հանրության մոտ կարծիք է ձևավորվել, թե իբր 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները և Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը չեն ճանաչել միայն Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցները։ Այնինչ հայտնի է, որ սկզբնապես այդ ընտրությունները կեղծված են համարել նաև Դաշնակցություն և «Օրինաց երկիր» կուսակցությունների թեկնածուները»,- հայտնել է Տեր-Պետրոսյանը` ավելացնելով, որ դա արձանագրված է, մասնավորապես, միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում։

ՀՀ առաջին նախագահի խոսքով, այն, որ այդ կուսակցությունները հետագայում գործարք կնքելով Սերժ Սարգսյանի հետ, ընդգրկվեցին կոալիցիոն կառավարության կազմում, ոչնչով չի փոխում նրանց նախնական գնահատականը, որովհետև դա արդեն «պատմական փաստ է, իսկ պատմական փաստերը փոփոխության ենթակա չեն»:

12  03.08.11 - Հայաստանի ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում - 02.8
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---