Շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլում Էլինա Դանիելյանը վաստակել է կես միավոր![]() 3 օգոստոսի 2011 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին Ռոստովում տեղի ունեցավ շախմատի կանանց Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլի առաջին տուրը: Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելայնը հանդիպել է Նադեժդա Կոսինցևայի (Ռուսաստան) հետ: Խաղն ավարտվեց ոչ ոքի և Դանիելյանը, վաստակելով կես միավոր, գրավում է 7-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է Եկատերինա Լագնոն (Ուկրաինա), որն այս տուրում հաղթել է Ալիսա Գալյամովային (Ռուսաստան): Երկրորդ տուրում հայ շախմատիստուհու մրցակիցը կլինի Ռուան Լուֆեյը (Չինաստան), նա ևս կես միավոր ունի: Գրան պրին անցնում է շրջանակային համակարգով, մասնակցում են 12 շախմատիստուհիներ: Մրցաշարը կավարտվի օգոստոսի 14-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |